- , , , ,   aragva.narod.ru

ԱՐԱԳՎԱ




Սարին խաչը



Music collection



.

 

Хостинг от uCoz

   Բարի գալուստ մեր կայքը  
 

          

Պետրոս Սահակի Սևիկյան   

 

Երեխայի առաջին քայլը նրա՝ դեպի մահ քայլերից առաջինն է: Ով գալիս է այս աշխարհ, նա վաղ թե ուշ պիտի գնա: Բախտավոր է նա, ով թողնում է բարի անուն ու հիշատակ:                            Այդպիսիններից է Պետրոս Սահակի Սևիկյանը:
Ծնվել է Ախալքալակի շրջանի Արագվա գյուղում, գյուղացու ընտանիքում 1931 թվականի մայիսի 9-ին: 1937 թվին հաճախում է հայրենիգյուղի յոթնամյա դպրոց : 1943 թվի աշնանը պապը վեց թոռներին՝ Նունիկին ,Անահիտին, Սերգոյին, Պետրոսին, Վոլոդյային և Սերյոժային տանում է Սուխումի շրջանի գյուղերը , յուրաքանչյուրին տալիս է մի-մի հայկական ընտանիքի՝ հովվություն անելու, օրվա հաց վաստակելու:
Պետրոսն ընկնում է Մաջարա գյուղի Քեհյանների ընտանիք, որոնք շատ բարի և հայասեր մարդիկ են եղել . Պետրոսին ուղարկում են դպրոց՝ 6-րդ դասարանում սովորելու:
1945 թվի հունիսին Մուշեղ հորեղբոր հետ վերադառնում էհայրենի գյուղ : Ավարտելով գյուղի դպրոցը ՝ 1947-48 ուս. տարում ընդունվում է և 1951 թվին ավարտում Ախալքալակի մանկավարժական ուսումնարան:
1951 թվի աշնանը զորակոչվում է Սովետական բանակ, ավարտում է Կաունասի (Լիտվայի Հանրապետություն) սպայական դպրոցը և1953 թվի աշնանը զորացրվում սպայի կոչումով: Հետագայում մի քանի անգամ վերապատրաստման գնալով՝ հասնում էկապիտանի կոչման:
1954-60 թվերին սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստուտի հեռակա բաժնում, միաժամանակ աշխատում Արագվայի 8-ամյա դպրոցում:
1962 թվականին ուսումնատենչ երիտասարդը կրկին մեկնում է ուսումնառության, այս անգամ արդեն Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժինը , որն ավարտել է 1967 թվականին:
1975թ. Ընտրվում է Արագվայի գյուղական խորհրդի նախագահ ևաշխատում է մինչև 1997թ. Մայիսի 29-ը: Համատեղության կարգով 1994-95 ուս. տարում աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1959 թվականին ամուսնացել է համագյուղացի Չինար Քաջավանի Սևիկյանի հետ: Ունի երեք դուստր և մեկ ուստր. Բոլորն էլ ամուսնացած են: Ալվարդը՝ համագյուղացի Ստեփան Անուշավանի Փիլթակյանի հետ , Աշխենը՝ Մաջադիայի Միսակ Խաչատուրի Հովականյանի հետ, Աիդան՝ Ախալքալաքի բնակիչ Սասուն Սանասարի Հովհաննիսյանի հետ, իսկ տղան՝ Մարզպետունը, կյանքի ընկեր ընտրել է խանդոցի Արմենուհի Սարգսի Թորոսյանին:
Աղջիկներն ստացել են միջնակարգ մասնագիտական կրթություն , իսկ որդին ավարտել է Մոսկվայի Ցիոլկովսկու անվան ավիացիայի ինստիտուտը:
Ութ թոռների պապ է, սիրված մանկավարժ և պատվելի անձ արագվացիների և շրջակա գյուղերի բնակչության համար:
1997 թ,Երևանում լույս Է տեսնում Պետրոս Սևիկյանի ԱՐԱԳՎԱ գիրքը:Այն ամբողջացնում է արագվացիների սովորությունները , հետաքրքրությունները, մշակույթը, նշանավոր մարդիկ, իրական դեպքեր,


 

 

 

 

 

Хостинг от uCoz