- , , , ,   aragva.narod.ru

ԱՐԱԳՎԱ




Սարին խաչը



Music collection



.

 

Хостинг от uCoz

    Բարի գալուստ մեր կայքը      
 

          

   

 
       

Հարգելի հայրենակիցներ, ես սրտանց ողջունում եմ բոլորիդ, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինեք:

Մարդու հիշողության մեջ միշտ թարմ են մնում մանկության տարիների հետ կապված հուշերը :
Երբեք չեն մոռացվում սիրելի դպրոցը , առաջին նստարանը, առաջին ուսուցչուհին
Դպրոցը հավերժ ջահել այն օջախն է, որի կամարների տակ ձևավորվում է սերունդների ճակատագիրը:
Արագվայի միջնակարգ դպրոցը հայտնի կրթօջախներից է, որի շրջանավարտները գիտության և արվեստի ոլորտներում աչքի ընկնող մարդիկ են դարձել, ամենակարևորը՝ լավագույն բարեմասնություններով օժտված քաղաքացիներ:
Սերունդների հիշողության մեջ երբեք չեն խամրում այն մանկավարժների կերպարները , ովքեր հույս ու լույս են սփռել, բարի սերմնացաններ են դարձել մարդկային կյանքում:
Նրանց անմնացորդ նվիրումի, սրտացավության , բարձր գիտակցության շնորհիվ է, որ հայը հայ է մնացել հայոց գիրն ու այբուբենը հարատևել են:
Այսօր մենք աշխարհին հայտնի ու հանճարեղ ազգ ենք և ունենք անփոխարինելի, ճոխ ու ճկուն հայոց լեզու:
Արագվայում գործել է ծխական դպրոց , ուր դասավանդում էին քահանաները:
1837թ. Արագվայում կառուցվում է դպրոցի մի շենք, որն ընդհատումներով գործում է մինչև 1850-ական թվականները: Այնտեղ սովորում էին միայն ունևորների երեխաները:
1864թ. գյուղում կառուցում են դպրոցի նոր շենք:
1956թ. Արագվայում գործում է միջնակարգ դպրոց:
1982թ. գյուղում կառուցում են եռհարկանի դպրոցական նոր շենք՝ իր բոլոր հարմարություններով:

 

 

 

 

 

 

 

Хостинг от uCoz